Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում 30-ական թվականներին: Մի տղա մոտ 10 տարեկան մտնում է մոտակա սրճարանը և նստում է մի սեղանի մոտ: Նրան մոտենում է մատուցողուհին և սեղանին դնում բաժակով լի ջուր:
- Որքա՞ն արժե մրգային պաղպաղակը, - հարցրեց փոքրիկ տղան:
- 50 ցենտ, - պատասխանեց մատուցողուհին:
Տղան գրպանից հանեց կոպեկները և սկսեց հաշվել, այնուհտեև հարցրեց՝
- Իսկ որքա՞ն արժե հասարակ պաղպաղակը:
Տվյալ պահին սրճարանում շատ մարդիկ կային և մատուցողուհին շտապ ու կոպիտ պատասխանեց՝
- 35 ցենտ:
Տղան նորից հաշվեց իր ունեցած գումարը և պատվիրեց հասարակ պաղպաղակ: Ավարտելով ուտելը նա վճարում է մուտքի մոտ գանձապահին և հեռանում: Երբ մատուցողուհին մոտենում է սրբելու այդ սեղանը, նա սկսում է արտասվել, քանի որ նկատում է սեղանին թողած 15 ցենտ: Տղան չկերավ մրգային պաղպաղակ, քանի որ ուզում էր թեյավճար թողնել մատուցողուհուն:
Քրիստոնյա բարեկամ, պարզապես եղիր միշտ սիրալիր, անկախ նրանից թե ով է դիմացինդ:
Ներկայացնում է ''Ես Քրիստոնյա եմ'' ֆեյսբուքյան էջը.

