Երբ հավատում ես...


Այո, հավատ ունեցող մարդիկ ավելի երջանիկ ու ավելի լավ են անհավատներից: Այո՛, այո՛ մենք գիտենք աղոթքներ, բայց չգիտենք աղոթելու երջանկությունը...Մեր հոգին դեռևս չի արժանացել երանության...
Զգայուն սրտերը երբեք չեն սիրում աղմկոտ հաճույքները, սին ու ամուլ երջանկությունն այն աձանց, որոնք ոչինչ չեն զգում և կարծում են թե կյանքը որևէ ձևով ընդարմացնելով՝ այն վայելած կլինեն:
Քանի մարդկային կյանքը լի է անորոշությամբ ,պետք է խուսափել, մանավանդ, ներկան ապագային զոհաբերելու կեղծ կանխահոգությունից. դա շատ անգամ նշանակում է զոհել այն, ինչ որ կա նրան, ինչը երբեք չի լինելու:

Մի վախեցեք մարդկանց նվիրել ջերմ խոսքեր, և բարի արարքներ կատարել:
Աստված իմ տուր ինձ աչքեր,որոնք տեսնում են միայն բարին մարդկանց մեջ, սիրտ, որը ներում է աններելին,հիշողություն, որը մոռանում է վատը, և հոգի, որը երբեք չի կորցնում հավատը: