Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի

Երբ Նորման Քազինսի մոտ հայտնաբերեցին հազվադեպ հանդիպող և վտանգավոր մի հիվանդություն, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ հիվանդությունն անբուժելի է, և նրան հիվանդանոցից դուրս գրեցին։ Քազինսը քաջատեղյակ էր այն փաստին, թե ինչ վնասակար ազդեցություն ունեն բացասական զգացմունքները և տրամադրվածությունը օրգանիզմի վրա, այդ պատճառով նա որոշեց հակառակն անել։
Փոխ առավ մի պրոյեկտոր, և իր սեփական բուժումը նշանակեց։ Սկսեց ամեն օր դիտել զվարճալի տեսահոլովակներ և ծիծաղել։ Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի նա պարզի, որ 10 րոպե լիաթոք ծիծաղը օգնում է, որպեսզի նա կարողանա 2 ժամ առանց ցավի քնել։ Զարմանալիորեն շուտով նրա հիվանդությունը սկսեց նահանջել։ Երբ նրա ապաքինման մասին հրաշալի պատմությունը հայտնվեց բժշկական հայտնի ամսագրերից մեկում, Քազինսը ստացավ ավելի քան 3000 շնորհակալական նամակ աշխարհի տարբեր բժիշկներից։

"Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոսկորները կչորացնի"։ Առակաց 17:22



Ներկայացնում է ''Ես Քրիստոնյա եմ''' ֆեյսբուքյան էջը.