Դրական տրամադրվածությունը կյանքում շատ բան կարող է փոխել


Մի կին կար, ով մի առավոտ վեր կացավ, նայեց իրեն հայելու մեջ և նկատեց, որ գլխին ունի ընդամենը 3 մազ։
- Դե, մտածում եմ, որ այսօր մազերս հյուս կանեմ։
Նա այդպես էլ վարվեց, և օրը հիանալի անցավ։
Մյուս առավոտ նա արթնացավ, նայեց հայելու մեջ և տեսավ, որ գլխին մնացել է 2 մազ։


 - Այսօր մազերս մեջտեղից կկիսեմ և թափած կթողնեմ։
Այդպես արեց, և հաճելի օր ունեցավ։
Մյուս օր նա արթնացավ, նայեց հայելու մեջ և գլխին նկատեց միայն 1 մազ։
- Լավ, այսօր մազերս բարձր պոչ կանեմ, - այս անգամ այդպես որոշեց նա։ Այդ օրը նույպես գերազանց անցավ։
Հաջորդ օրը նա դարձյալ արթնացավ, նայեց իրեն հայելու մեջ և տեսավ, որ գլխին ոչ մի մազ չի մնացել։
- Այոոոոոո, - բացականչեց նա, - այսօր կարիք չկա մազերս հարդարելու։

Պատմությունը զվարճալի է, բայց կարևոր դաս է պարունակում։ Մեր դրական տրամադրվածությունը կյանքում շատ բան կարող է փոխել։ Ասում են, որ մեր կյանքի 10%ը այն է, ինչ պատահում է, իսկ 90%ը մեր վերաբերմունքն ու արձագանքն է այդ պատահածի նկատմամբ։ Գուցե մենք չկարողանանք փոխել իրավիճակը և դեպքերը, բայց մենք անկասկած կարող ենք փոխել մեր վերաբերմունքը և կյանքը դարձնել ավելի դրական։ Եղեք լավատես և մտածեք դրական։


Գրում է ''ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ'' ֆեյսբուքյան էջը.