Ինչ էլ որ պատահի կյանքում իմացի՛ր,դու միայնակ չե՛ս: Ինչ-որ մի տեղ անշուշտ կա մի հոգի,ով ծարավ է քո բարդ ու անհասկանալի խաղաղությանը:Երբ դժբախտության զգացումները,միայնության նոպաները,դավաճանությունները ծանրանում են հոգուդ,դառնում են անտանելի,մի՛ շտապիր լքել այս երկիրը: Կա՛նգ առ: Մտածի՛ր: Նայի՛ր երկինք...
Փորձիր գտնել ամեն ինչի մեջ հաճելի մի բան,թեկուզ ինչ-որ փոքրի՜կ մի բան՝ինչ-որ մեկը կարող է հաճելի ժպտալ,մի ուրիշը կարող է նայել քեզ սիրով լի հայացքով...յուրաքանչյուրի մեջ ինչ-որ լավ բան կա,պե՛տք է լինի: Չի կարող պատահել,որ քո հոգում հրաշքներ չլինեն:
Կա՛ն: Միայն թե քնած են:Միայն թե չգիտես,թե երբ պետք է արթնանան և ո՞ վ պետք է արթնացնի:
Նայի՛ր շուրջդ:Դու միայնակ չե՛ս:Մի՞ թե արևը քեզ ընկեր չէ,որ ջերմացնում է,մի՞ թե լռությունը քեզ հավատարիմ չէ,որ թաքցնում է գաղտնիքներդ...
Ամեն ինչի մեջ գտի՛ր հրաշքներ: Արթնացրու՛ քո մեջ հրաշքներ,որից կյանքն իմաստ է ստանում: Հրաշք,որի ճառագումից լուսավորվում են մարդկության գետի ակունքները: Ջերմ
զգացմունքները սնվում են անցնող օրերի մեջ: Եվ միշտ հիշի՛ր՝ ինչ էլ որ լինի վաղը,դու ունես այս օրը...

