Սովորի՛ր սիրել բոլորին...


Բա՛ց արա քո սիրտը և տուր քո սերը բոլորին , ում որ դու տեսնում ես քո ճանապարհին:Մի՛ սպասիր,երբ աշխարհը կսկսի քեզ դուր գալ: Ինքդ գնա՛ նրա հետ հանդիպման: Եվ գործի՛ր այն սկզբունքով,որը Հիսուս Քրիստոսն է առաջարկել քեզ <<Սիրիր քո մերձավորին,ինչպես ինքդ քեզ>>: Այդ սերը,որ դու առատաձեռնորեն տալիս ես մարդկանց առաջին հերթին Քեզ է պետք: Ի վերջո սերը քաղաքակրթության միակ ,,արտադրանքն,, է,որը մշտապես օգտագործելուց ոչ միայն չի քչանում,այլ հակառակը՝ մեծանում է :

Գտի՛ր քո մեջ սիրո ծաղիկը և նետիր այն այն մարդու ոտքերի մոտ,ում հետ խոսում ես : Եվ միայն հազվադեպ դեպքերում հանդիպելով չար մարդկանց,նրանք կմնան առանց քո սիրո հաղթանակի:
Զգուշացիր մարդկանց դատելուց ոչ միայն բառերով,այլ նաև մտքերով:Փորձի՛ր միշտ մարդկանց մեջ գտնել արդարացում,և նրանց հոգին խաղաղությամբ լցնել թեկուզ այն մի վայրկյանը,երբ նա քո հետ է :
Ես օրնու՜մ եմ կյանքը,որը մեզ շնչելու,սիրելու,արարելու և մյուսներին ծառայելու հնարավորություն է տվել: Օրհնիր և դու քո նոր օրը...